ԻԻրինա Մկրտչյան

ՀՀ նախագահն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի

ՀՀ նախագահն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։



Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը, այդ թվում նաև՝ անվճար տարածքների հատկացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում