ԳԳոհար Սարգսյան

«Ճանապարհային դեպարտամենտի» և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտի» և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված‚ որտեղ այս պահին կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ։

Կայացել է հանդիպում-խորհրդակցություն Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ի և տեխնիկական հսկողություն կատարող Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ի ներկայացուցիչների հետ։

«Ճանապարհային դեպարտամենտի» և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են աշխատանքների ներկա վիճակին‚ քննարկվել են ընթացիկ հարցեր‚ ինչպես նաև՝ առաջիկա անելիքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում