ՎՎարդուհի Հարությունյան

Արևմտյան երկրներից ցամաքային զորքեր Ուկրաինա ուղարկելու հայտարարությունը կշռադատված և մտածված է եղել. Մակրոն

Արևմտյան երկրներից ցամաքային զորքեր Ուկրաինա ուղարկելու հայտարարությունը կշռադատված և մտածված է եղել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Արևմտյան զինվորականներին Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ նախկինում արած իր հայտարարությունը կշռադատված և մտածված է եղել:

«Դա բավական լուրջ թեմա է։ Այդ թեմայով իմ ամեն մի խոսքը կշռադատված է, մտածված և ճշտված»,- ասել է Մակրոնը Փարիզի օլիմպիական ավանի բացման ժամանակ:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ շուրջ 20 արևմտյան երկրի ներկայացուցիչների հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի հետագա աջակցությունը և արևմտյան երկրներից ցամաքային զորքեր այնտեղ ուղարկելու հնարավորությունը: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ մասնակիցներն այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, սակայն նման սցենար ապագայում բացառել չի կարելի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում