Նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա. Եղոյանը՝ Ադրբեջանի՝ ԵԽ-ից դուրս գալու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը ժամանակ է տվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման մասով իրավունքները վերականգնելու համար, հակառակ դեպքում զգուշացրել է լրջորեն քննարկել ԵԽ-ից ամբողջապես դուրս գալու ընթացակարգը: Թեմային Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ես չգիտեմ՝ Եվրոպայի խորհուրդը դրանից ինչ կկորցնի: Սովորաբար, նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա: Եթե որևէ պետություն ինքն է ցանկանում հեռանալ այդ կառույցից, այդտեղ հարց է ծագում, թե ով է ընդհանրապես կորցնում»,- ասաց նա:

Դիտարկմանը ի պատասխան, թե քաղաքագիտական շրջանակները նշում են՝ Արևմուտքի և Եվրոպայի կողմից Ադրբեջանի դեմ նմանատիպ սանկցիաներն ավելի են հեռացնելու այդ երկրին, և եթե հիմա կարողանում են Ադրբեջանին բերել Բեռլինում կամ Վաշինգտոնում բանակցությունների, ապա այդ դեպքում պաշտոնական Բաքուն կարող է ընդհանրապես հրաժարվել նման հանդիպումներից, Արման Եղոյանը նախ հիշեցրեց, որ 6-7 ամիս առաջ հենց Ադրբեջանն էր, որ չէր գնում ո՛չ Գրանադա, ո՛չ Բեռլին, ո՛չ Վաշինգտոն, այսինքն՝ գործել է հակառակ տրամաբանությունը:

«Նրանց պաշտոնական խոսքում էլ ես հակառակ տրամադրությունն եմ զգում, որովհետև նորից եմ ասում՝ ամեն դեպքում, աշխարհում ընդհանրապես որևէ պետության համար, առավել ևս Ադրբեջանի նման պետությունների համար (նկատի ունեմ՝ ոչ շատ մեծ տարածքի կամ բնակչության առումով), շատ դժվար է աշխարհից կտրվել, իզոլացված ապրել կամ 1-2-ի, 3-4-ի հետ շփվել»,- ասաց նա:

Պետությունները, ըստ Եղոյանի, զարգանում են շփումների մեջ, առևտրով և այլ կապերով, այսինքն՝ իզոլացված լինելը լավ բան չէ որևէ երկրի համար, ուստի պատգամավորը չի կարծում, որ սանկցիաների սպառնալիքն Ադրբեջանին կհուշի, որ պետք է էլ ավելի իզոլացված լինել:

«Տրամաբանությունն այն է, և ոնց որ թե տրամաբանությունը հաստատվում է, և նրանց պիտի հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն:

Կան բաներ, որ իրենք ամեն դեպքում չեն կարող անել, ինչքան էլ որ, գուցե որոշակի փուլում, դրա ֆիզիկական հնարավորությունն ունենան, որ ամեն դեպքում կա կարգուկանոն, ինչպես որ դա հասկանում է այսօրվա միջազգային հանրությունը, որը խաթարված է, բայց միջազգային հանրությունը ձգտում է, որ այդ խաթարվածությունը հնարավորինս շտկվի, ոչ թե է՛լ ավելի խորանա»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում