ԳԳոհար Սարգսյան

Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Փետրվարի 21-ին` ժամը 23:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա. հնարավոր է լինեն արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Mitsubishi (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1964 թ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ա. Տ., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացիներ չկան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ. Հ.-ին մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում