Ակտիվացնել քրեաիրավական գործիքակազմը՝ սիգի և իշխանի ապօրինի որսը կանխելու նպատակով. Աննա Վարդապետյան

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:

Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, մարզի դատախազի և իրավապահ կառույցների գործընկերների հետ քննարկել է սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով քրեաիրավական գործիքակազմն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվող մեխանիզմների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սևանա լճում Ջրային պարեկային ծառայության կայացմանն աջակցելու կարևորությանը: 

Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնելով, որ 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործությունների թիվն աճել է 320 դեպքով՝ կազմելով 1659 դեպք: 

Աճ է արձանագրվել հիմնականում սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության, ՃԵԿ կանոններ խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունների դեպքերով:

Նվազել են սպանության (առանց հանկարծամահության), հրազենի գործադրմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն և ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: 

2023 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցագործությունների 1659 դեպքից բացահայտվել է 619-ը կամ 37,3 տոկոսը:

2023 թվականի ընթացքում հսկող դատախազներն իրենց նախաձեռնությամբ կայացրել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 72 որոշում (2022 թվականին՝ 5):

Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 420 քրեական գործ՝ 470 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 140 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 7 ուսումնասիրություն: Հայցերից մեկը, որով մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 327,5 մլն դրամ, գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները, խոցելի վիճակում հայտնված անձանց՝ մասնավորապես՝ անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթները, բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը և այլն:

Սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի Ցողամարգ բնակավայրը

Սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի Ցողամարգ բնակավայրը

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում