ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցությունների անհրաժեշտություն կա. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հարցազրույցին, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, իր խոսքով՝ «ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքեր իրականացնելու նպատակով»:
Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Ավելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Известия թերթին տված հարցազրույցում հայտարարել է, ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում:













