Ուկրաինային և Իսրայելին օգնելու հարցը՝ կրկին Սենատի ուշադրության կենտրոնում

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ Սենատը քվեարկել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության շուրջ քննարկումները շարունակելու օգտին:

«Կողմ» է արտահայտվել 64 սենատոր։ Նշվում է, որ վերանայված փաստաթղթից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար:

Սենատն ավելի վաղ մերժել էր օրինագիծը, որը միավորել էր սահմանների պաշտպանության, Ուկրաինային ու Իսրայելին օգնության հատկացման հարցերը:

Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում էր 118 միլիարդ դոլար հատկացնել, որից 60 միլիարդը՝ Կիևին աջակցելու համար, 20 միլիարդը՝ Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում