Ադրբեջանում լռության օր է

ՄՄերի Ներսիսյան

Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրությունը: Թեկնածուներին հատկացված քարոզարշավի ժամանակը սպառվել է, այսօր Ադրբեջանում լռության օր է։ Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը լուսաբանելու համար դիմել է 63 լրատվամիջոցի 119 լրագրող։ Նրա խոսքով՝ հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական, մրցակցային, ազատ և արդար: Իրականում, սակայն, ընդդիմությունը հայտարարել է ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ դրա արդյունքն ակնհայտ է: Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ոչ ԵԽԽՎ-ին:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում