ԳԳոհար Սարգսյան

Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան

Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան

Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` հավելելով.

«Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան։ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը»:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր 2 ամսով: Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգել 2 ամսով:

Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին մեկ ամսով կալանավորվել էր: Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այդ օրն առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել են փողոցները՝ բերման ենթարկելով 2 տասնյակից ավելի անձանց: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում