ԱԱսպրամ Սարատիկյան

Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով

Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով

Հունվարի 31-ին Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում նաև վիճակագրական ցուցանիշները։ Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել տնտեսական գործակցությունը»,- նշել է Ռաֆայել Գևորգյանը։

Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ չեխական ընկերությունների համար սա լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ենթակառուցվածքների, դպրոցների զարգացման և միջազգային գործընկերների հետ դիտարկվող այլ նախագծերի։

 

Համաժողովի բացմանը հաջորդած B2B ձևաչափով հանդիպումների ընթացքում գործարարները քննարկել են գործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ՏՏ ոլորտում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում