ՄՄարիամ Մխիթարյան

Լավրովն ու Իսրայելի ներկայացուցիչը միմյանց կշտամբել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Լավրովն ու Իսրայելի ներկայացուցիչը միմյանց կշտամբել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը միմյանց կշտամբել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Գազայում տիրող իրավիճակին։ Այս մասին ուշադրություն է հրավիրել «ՌԻԱ Նովոստին»։

Իր ելույթի ժամանակ Էրդանը քննադատել է Ռուսաստանին Իրանին զենք մատակարարելու համար, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում։ Լավրովն արձագանքել է՝ ասելով, որ այդ խոսքերը թողնում է խոսնակի խղճին։

Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը կոչ է արել «թույլ չտալ, որ Պաղեստին պետություն ստեղծելու ՄԱԿ-ի որոշումը փակվի այնպես, ինչպես փակվեցին 2015 թվականին ԱԽ-ի կողմից միաձայն հաստատված Մինսկի պայմանավորվածությունները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում