Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2023-ին ողջ խորությամբ բացահայտել են իրենց առանձնաշնորհյալ բնույթը. Միրզոյան

ԼԼիլիթ Սեդրակյան

Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2023 թվականի ընթացքում իրենց ողջ խորությամբ բացահայտել են առանձնաշնորհյալ, ինչպես մենք ենք ասում, բնույթը: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի են ունեցել վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից Հայաստան բարձրաստիճան փոխայցերի աննախադեպ մեծ քանակ ենք ունեցել անցյալ տարի: Անշուշտ, հիշատակության արժանի է նաև այն, որ Ֆրանսիան հաշվետու տարվա օգոստոսին որոշում է կայացրել հյուպատոսական գրասենյակ բացել Գորիսում: Օգոստոսի 1-ին Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը բացվեց ՀՀ-ում, և ՀՀ պաշտպանության նախարարի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում պաշտպանական զինտեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրվեց»,- հիշեցրեց ԱԳ նախարարը:

«Շարունակում ենք քննարկումները մեր երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ. ունենք ճանապարհային քարտեզ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում