Պակիստանն Իրանից հետ է կանչել իր դեսպանին

ԴԴավիթ Մուրադյան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Իրանի` իր տարածքին ուղղված հրթիռային հարվածը: Գերատեսչությունը նշել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Պակիստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ավելի ուշ հրապարակել է ևս մեկ հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.

«Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության անառարկելի և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է: Այն բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ գործողությանը»:

Խոսնակը հայտարարել է, թե հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Իրանի վրա։ Նշվում է, որ Իսլամաբադը համապատասպան ուղերձը փոխանցել է Թեհրանին։

«Նրանց տեղեկացրել ենք նաև, որ Պակիստանը որոշել է Իրանից հետ կանչել իր դեսպանին, իսկ Պակիստանում Իրանի դեսպանը, որն այժմ այցով գտնվում է Թեհրանում, կարող է դեռ չվերադառնալ: Մենք նաև կասեցրել ենք բարձր մակարդակի բոլոր երկկողմ այցերը, որոնք նախատեսված էին առաջիկա օրերին»,-ասված է հայտարարության մեջ:

Նախօրեին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ էր հասցրել նաև Իրաքի քրդաբնակ շրջաններում գտնվող օբյեկտներին և Սիրիայում գտնվող որոշ թիրախների: Կորպուսի տվյալով՝ ոչնչացվել են ահաբեկչական խմբավորումների բազաներ:

Մանրամասները` ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում