Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

ԳԳոհար Սարգսյան

Տալինը մինչև 2027 թվականը Կիևին 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման շրջանակում տեղեկացրել է Էստոնիայի նախագահը:

«Հարկավոր է ավելացնել ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունը: Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում», - ասել է Ալար Կարիսը։

Նա հավելել է, որ Էստոնիան Ուկրաինայի վերականգնման ծրագիր ունի, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Նա դեմ է արտահայտվել արևմտյան սպառազինությամբ ՌԴ-ին հարվածելու սահմանափակումներին:

Զելենսկին էլ նշել է, որ հրադադարն առայժմ անհնար է, դա չի նպաստի քաղաքական երկխոսության վերսկսմանը, այլ միայն հնարավորություն կտա Ռուսաստանին վերազինվելու:

Այժմ Զելենսկին պաշտոնական այցով Լատվիայում է: Երեկ էլ Լիտվայում հանդիպել է այդ երկրի նախագահի հետ, որը հայտնել է Կիևին 200 միլիոն եվրոյի օգնության փաթեթի մասին։

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում