Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 23 հազարը, շուրջ 60 հազար մարդ վիրավոր է

ԳԳոհար Սարգսյան

Գազայի հատվածում բախումները շարունակվում են: ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: The Jerusalem Post-ը գրում է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ՑԱՀԱԼ-ի զոհված զինծառայողների թիվը հասել է 185-ի, իսկ հոկտեմբերի 7-ից ի վեր 519 զինծառայող է զոհվել:

Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հատել է 23 հազարը, շուրջ 60000 մարդ վիրավորվել է: Իսրայելական կողմը հայտնում է Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ շարժման հրամանատարներից մեկի սպանության և ռազմաօդային ուժերի ջոկատի վերացման մասին:

Լարված իրավիճակ է Կարմիր ծովում: Եմենի հութիները հարձակվել են ամերիկյան նավի վրա: Նրանք հայտարարել են, որ դա նախնական պատասխանն է դեկտեմբերի 31-ին իրենց ռազմածովային ուժերի թիրախավորմանը: Reuters-ը գրում է, որ առևտրային նավերի վրա հարձակումները լրջորեն խաթարել են միջազգային առևտուրը:

Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում