ԳԳոհար Սարգսյան

Առատ ձյան պատճառով Ջերմուկից Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև հատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Առատ ձյան պատճառով Ջերմուկից Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև հատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 10-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Տավուշի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում