Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

ԳԳոհար Սարգսյան

ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է՝ 2024 թվականը ռազմական գործողությունների տարի է լինելու, նա նաև հավելել է՝ իսրայելական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ շարժման օբյեկտներին։ Հեզբոլլահի ղեկավարը հայտարարել է՝ հարկավոր է արձագանքել իսրայելական գործողություններին, մասնավորապես՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի թիրախավորմանը: Նա զգուշացրել է Իսրայելին՝ եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար որևէ կարմիր գիծ չի մնա:

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ ներկայացրել է հետպատերազմյան կարգավորման իր տեսլականը: Յոավ Գալանտի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ն այլևս չի վերահսկի Գազայի հատվածը, այն կկառավարի պաղեստինցիներից կազմված ղեկավարությունը, բայց պայմանով.

«Նրանք կհրաժարվեն բռնությունից և Իսրայելին ուղղված սպառնալիքներից», - ասել է պաշտոնյան:

Մյուս դրույթներն են՝ Իսրայելը պատասխանատվություն կկրի Գազայում անվտանգության ապահովման համար, Գազայի հատվածի ավերված տարածքները կվերականգնվեն Իսրայելի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով։ Եգիպտոսն էլ հատուկ դեր կստանձնի Գազայի հատվածի ապագայի հարցում։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռ չի արձագանքել Գալանտի դիտարկումներին:

Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում