ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

Ամերիկյան ատոմային USS Dwight Eisenhower ավիակիրը մտել է Կարմիր ծով՝ հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը:

«USS Dwight Eisenhower-ի գլխավորությամբ հարվածային խումբը տեղակայվել է Եմենի ափերի մոտ»,- նշում է ծառայությունը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչին:

Բացի ավիակրից, որը կրում է 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, խմբում ընդգրկված են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS Gravely, USS Stethem, USS Carney և USS Mason և USS Laboon ռազմանավերը։ Խմբավորումը ներգրավված է «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության մեջ՝ պաշտպանելու նավագնացությունը և հակազդելու Կարմիր ծովում գտնվող նավերի վրա Եմենի հութիների հարձակումներին:

Միացյալ Նահանգները և ևս 11 երկիր Եմենի հութիներից պահանջել են դադարեցնել Կարմիր ծովում ռազմական և առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել են նման հարձակումների հետևանքների մասին:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ապօրինի հարձակումները և պահանջում ենք ապօրինի ձերբակալված նավերի և անձնակազմերի ազատ արձակումը: Հութիները կկրեն ամբողջ պատասխանատվությունը, եթե շարունակեն սպառնալ մարդկանց կյանքերին, համաշխարհային տնտեսությանը և տարածաշրջանի կարևոր ջրային ուղիներով առևտրի ազատ հոսքին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում