ՄՄարիամ Մխիթարյան

2024-ին Փհենյանը կշարունակի զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը. Կիմ Չեն Ըն

2024-ին Փհենյանը կշարունակի զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել նախապատրաստվել հնարավոր պատերազմին: Աշխատավորական կուսակցության կենտկոմի 9-րդ լիագումար նիստում նա հրամայել է բանակին, ռազմական արդյունաբերությանն ու միջուկային զենքի ոլորտին ակտիվացնել պատերազմի նախապատրաստմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի, իր ձևակարպմամբ, աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ գալիք տարում կշարունակի ակտիվ զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը:

Նոյեմբերի վերջին Հարավային Կորեան մասամբ կասեցրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական լարվածությունը նվազեցնելու 2018 թվականի սեպտեմբերի 19-ի համաձայնագիրը։ Դրա պատճառը Փհենյանի կողմից Manrigyong-1 հետախուզական արբանյակի հաջող արձակումն էր։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն էլ զինվորականների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել պատրաստ լինել՝ արձագանքելու Փհենյանից հնարավոր սադրանքներին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը, միաժամանակ, խոստացել է զարգացնել ռազմավարական գործակցությունը «հակաիմպերիալիստական և ինքնիշխան» երկրների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում