Ռուսական կողմը ԱԹՍ-ներով թիրախավորել է Խերսոնը

ԳԳոհար Սարգսյան

Ուկրաինայի իշխանությունը հայտնել է, որ ռուսական բանակը տասնյակ օդաչուներով թիրախավորել է Խերսոնը, այդ թվում՝ երկաթուղային կայարանը, որտեղ հարվածի պահին 140 քաղաքացիների տարհանող գնացք է կայանված եղել: Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ռուսական կողմի հարվածներից տուժել են նաև Խերսոնի բնակելի շրջաններ, կան վիրավորներ: Օդեսայում էլ հայտնի է մեկ զոհի մասին: Ռուսական կողմը հայտնել է Ռոստովի և Բելգորոդի շրջաններում անօդաչու թռչող սարքերի խոցման մասին: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին: Բարդ իրավիճակ է մարտի դաշտում: Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի խոսքով՝ ռուսական կողմը հարձակողական ինտենսիվ գործողություններ է իրականացնում, մասնավորապես, Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի ուղղություններում։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմն անում է հնարավորը՝ ուժեղացնելու պաշտպանությունը:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում