ԿԿարմեն Ղուկասյան

Նարեկ Մկրտչյանը Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում ծանոթացել է երեխաներին տրամադրվող ծառայություններին

Նարեկ Մկրտչյանը Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում ծանոթացել է երեխաներին տրամադրվող ծառայություններին

Տոներին ընդառաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն։

Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին ու իրականացված աշխատանքների շրջանակին։

Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել հաստատության սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը, զրուցել նրանց հետ՝ տոնական ակնկալիքների և սպասումների մասին, ապա հանձնել ամանորյա նվերները։

Կենտրոնի տարբեր խմբակներում ներգրավված երեխաները նախարարին ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները։

Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և երազանքների իրականացում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում