Կարծում ենք, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024-ին. Բայրամով

ԳԳոհար Սարգսյան

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Լուրերին» հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և խաղաղության պայմանագրի բանակցություններից, նշել էր, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը։

«Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին: Մենք այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում», - նշել է Բայրամովը։

Միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում