ԿԿարմեն Ղուկասյան

Փրկարար ծառայության աշխատակիցները Արագածոտնի մարզի հանրակրթական հաստատություններում դասախոսություններ են անցկացրել

Փրկարար ծառայության աշխատակիցները Արագածոտնի մարզի հանրակրթական հաստատություններում դասախոսություններ են անցկացրել

Դեկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողները մարզի 9 հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացրել են «Արագածոտնի մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետները» թեմայով դասախոսություններ։

 
 

Դասախոսությունները հիմնականում վերաբերել են երկրաշարժին, կայծակին, սելավին, հրդեհներին ու սողանքներին՝ նպատակ ունենալով ծանոթացնել սովորողներին աղետների տեսակներին և դրանց ժամանակ վարվելակերպի կանոններին։

 

Դասախոսությունների ընթացքում բոլորը ակտիվորեն մասնակցել են, հարցուպատասխանի միջոցով ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

 

 

Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում