ԱԱնի Օհանյան

Դեսպան Հարությունյանն ընդունել է Դոմինիկյան Հանրապետությունում առաջին պատվավոր հյուպատոս նշանակված Ռամոն Օմար Ալմա Գարսիային

Դեսպան Հարությունյանն ընդունել է Դոմինիկյան Հանրապետությունում առաջին պատվավոր հյուպատոս նշանակված Ռամոն Օմար Ալմա Գարսիային

Դեկտեմբերի 18-ին համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) ընդունել է Ռամոն Օմար Ալմա Գարսիային` վերջինիս՝ Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, և նրան հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը, շնորհավորելով Ռ. Գարսիային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա Հայաստանն ըստ արժանվույն կներկայացնի Դոմինիկյան Հանրապետությունում։ Շնորհակալություն հայտնելով այդ բարձր առաքելությունն իրեն վստահելու համար՝ Ռ. Գարսիան ընդգծել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը, և վերահաստատել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր նպաստը բերելու երկու պետությունների միջև վերընթաց զարգացող հարաբերությունների ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում