ԳԳոհար Սարգսյան

Նախագահ Խաչատուրյանը «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին

Նախագահ Խաչատուրյանը «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յասմին Դում-Թրագուտին (Ավստրիա):

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայագիտության զարգացման, պատմական փաստերի արձանագրման և կեղծիքների դեմ պայքարելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր:



Հանրապետության նախագահը գիտնականի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա: 

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների և հայագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին «Մովսես Խորենացի» մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում