ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Կոստանյանի և Լեյլա Կայացիկի հանդիպմանը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը

Վահան Կոստանյանի և Լեյլա Կայացիկի հանդիպմանը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105 000-ից ավելի բռնի տեղահանվածների իրավիճակին։ Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական  ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը։

Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում