Հիացմունքի արժանի քայլ է. Իրանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությանը, նշել է, որ Թեհրանը ողջունում է այն և ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Իրանը սա խաղաղության հաստատմանն ուղղված կառուցողական, դրական ու հիացմունքի արժանի քայլ է համարում»,- նշել է Քանանին:

Նրա խոսքով՝ խաղաղության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կողմերի միջև ամրապնդվեն խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը:

«Այս համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե տարածաշրջանի խնդիրների լուծման համար որքան ազդեցիկ կարող են լինել տարածաշրջանային մեխանիզմներն ու երկխոսությունը: Հույս ունենք՝ այս քայլերը կհանգեցնեն խաղաղության ու կայունության կողմերի միջև: Իրանը պատրաստ է տարածաշրջանային կայուն անվտանգության, արդար խաղաղության ու փոխգործակցության խթանման հարցում աջակցել երկու երկրին էլ»,- հայտարարել է Քանանին:

Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում