ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին լարված զրույց է ունեցել Հունգարիայի վարչապետի հետ

Զելենսկին լարված զրույց է ունեցել Հունգարիայի վարչապետի հետ

Կիրակի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարճ ու լարված հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որին ԵՄ-ում համարում են  «վատ տղա», գրում է BBC-ն և նշում, որ միջադեպը տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմական ջանքերի համար վճռորոշ շաբաթից առաջ:

Հունգարիայի վարչապետը բացահայտ դեմ է ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումի առաջընթացին, սպառնում է արգելափակել Ուկրաինայի եվրոպական ձգտումները:

Երեքշաբթի էլ նախագահ Զելենսկին ծրագրել է մեկնել Վաշինգտոն, որտեղ կփորձի փրկել 60 միլիարդ դոլարի ԱՄՆ պաշտպանական օգնության փաթեթը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է անում օրենսդիրներին հաստատել Ուկրաինային միջոցների տրամադրումը:

Անցյալ շաբաթ Սենատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում հանրապետականներն արգելափակել են ֆինանսավորումը: Նրանք պնդել են, որ ավելի շատ գումար պետք է ուղղվի երկրի ներքին անվտանգությանը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում