ԱԱրսեն Մկրտչյան

Վահան Քերոբյանը մասնակցել է Է Զբոսաշրջության կոմիտեի ամփոփիչ միջոցառմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է  Է Զբոսաշրջության կոմիտեի ամփոփիչ միջոցառմանը

Տեղի է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառումը, որում ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:  Նախարարն իր ելույթում մասնավորապես նշել է, որ.
  • ՀՀ ԱԺ֊ի քննարկմանն է ներկայացվել Զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգելու զբոսաշրջության ոլորտը.

  • վերջին 4 տարիներին Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ.

  • այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ. դա երկրի համար բացարձակ ռեկորդ է։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրել է ոլորտի 2023 թվականի ձեռքբերումները և 2024 թվականին նախատեսվող ծրագրերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում