Հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային աջակցության փաթեթի քվեարկությունը ԱՄՆ Սենատում

ՄՄերի Ներսիսյան

Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու մասին օրինագիծը ընթացակարգային քվեարկություն չի դրվել ԱՄՆ Սենատում: Դեմոկրատներն առաջարկել են դադարեցնել բանավեճը և փաստաթուղթը դնել քվեարկության։ Ընթացակարգն ավարտին հասցնելու համար որոշմանը պետք է աջակցեր առնվազն 60 օրենսդիր: Կողմ է արտահայտվել 49 սենատոր, դեմ՝ 51-ը։ Այսպիսով, օրինագծի վրա աշխատանքները ավարտելու փորձը ձախողվել է, և, համապատասխանաբար, Կոնգրեսի վերին պալատը դեռ չի կարող այն քննարկել և հաստատել։ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսական օգնությունն Ուկրաինային շուտով կարող է սպառվել, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հայտարարել են, որ առկա է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում պարտության «մեծ վտանգ», եթե ԱՄՆ-ն չշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունը։

Հանրապետականները օրինագծի հաստատման դիմաց պահանջում են հավելյալ միջոցներ տրամադրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամրացման համար՝ ապօրինի ներգաղթը կանխելու նպատակով:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում