ԼԼիլիթ Ասատրյան

ԲՏԱ նախարարն ու Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ

ԲՏԱ նախարարն ու Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին: ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ոլորտային ընկերությունների կարողությունների զարգացմանը և արտադրանքի առևտրայնացմանը։

Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական արդյունաբերական կազմակերպության տեսլականը, այն է՝ տեղայնացնել տեխնոլոգիաները և բարձրացնել տեղական արտադրության հարաբերակցությունը արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, դրանց իրագործելիության հնարավորությունները: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծելու անհրաժեշտ պայմաններ երկու երկրների խոշոր ընկերությունների համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել են ներդրումային հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում