«Եղի՛ր ուժ մեր երկրի համար». Վանաձորում կայացել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը

ԿԿարմեն Ղուկասյան

Պարեկներ, ոստիկանական մեքենաներ, Ոստիկանության զորքերի նվագախումբ ու երգչախումբ։ Դեկտեմբերի 1-ին Վանաձորում տեղի է ունեցել «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառումը։

 

Ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

 
 

Ելութներ ունեցան ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը։

 
 
Նրանք նշել են, որ Պարեկային ծառայությունը կայացել է նաև Լոռու մարզում, և այդ կապակցությամբ ընդգծել են, մասնավորապես, կին պարեկների բարեխիղճ ծառայությունը։ ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը կոչ են արել կանանց՝ դիմել և իրենց ծառայությամբ ուժ լինել մեր երկրի համար։
 
 

Լոռու մարզի բնակիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու պարեկային ծառայության առանձնահատկություններին, օգտագործվող հատուկ միջոցներին, ծառայողական մեքենաներին։ Իսկ ովքեր ցանկանում էին դիմել ստորաբաժանումում ծառայելու համար՝ տեղում ներկայացրին դիմումներ։

 

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։

 
Նշենք, որ տեղերի գերակշիռ մասը նախատեսված է կանանց համար:

Սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի Ցողամարգ բնակավայրը

Սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի Ցողամարգ բնակավայրը

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում