ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն

Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն

Նոյեմբերի 22-ին Երևանում ամփոփվել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքները։ Հայկական կողմից համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Այս մասին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ համանախագահները նշել են հիմնական կետերը, որոնց շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկա և էներգաարդյունավետություն, տեխնիկական մասնագիտական կրթություն, ջրային ենթակառուցվածքների զարգացում, տարածքային կառավարման բարեփոխումներ, նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաներ։

 

Համագործակցության շրջանակում ԳԴՀ-ի կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար։

 

Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել է համանախագահներ Վահան Քերոբյանի ու Նիլս Աննենի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում