Խաղաղության պայմանագիր կնքելու համար Երևանը պետք է կառուցողական դիրքորոշում ցուցաբերի. Ամիրբեկով

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ պնդել է, թե դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի և վերսկսի աշխատանքը ավելի քան մեկ տարի առաջ Բաքվի ներկայացրած խաղաղության համաձայնագրի նախագծի վրա:

Ամիրբեկովը մեղադրել է Հայաստանին՝ խաղաղության գործընթացին՝ իբր, ոչ անկեղծ ներգրավվածության և Բաքվի դեմ դիվանագիտական պատերազմ վարելու համար:
Նա նաև հերքել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ անցկացնելու փաստը:

Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում