ՀԱՄԱՍ-ը բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան. ՑԱԽԱԼ

ԴԴիանա Գասպարյան

Գազայում անվտանգ տեղեր չեն մնացել. այն վերածվում է մանուկների գերեզմանոցի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հորդորել զինադադար հայտարարել և ազատ արձակել գերիներին:

«Ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում կամ վիրավորվում: Չորս շաբաթվա ընթացքում ավելի շատ լրագրող է սպանվել, քան վերջին երեք տասնամյակի ընթացքում ցանկացած այլ հակամարտությունում»,- ասել է Անտոնիու Գուտերեշը։

Նա հերթական անգամ նշել է, որ Իսրայելը շարունակում է ռմբակոծել և սպանել քաղաքացիական բնակչությանը, ու կոչ է արել դադարեցնել կրակը: Գուտերեշը հավելել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու պետության ստեղծման բանաձևով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարը: «Ինչպե՞ս չեք ամաչում։ Գազայի հատվածում իրենց կամքին հակառակ պահվում է 30-ից ավելի անչափահաս, այդ թվում՝ 9 ամսական երեխա: Գազայի հատվածի խնդիրը ՀԱՄԱՍ-ն է, ոչ թե Իսրայելը, որի գործողություններն ուղղված են այդ ահաբեկչական կազմակերպության ոչնչացմանը»,- նշել է Էլի Քոենը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում