Անկարան քայլեր կձեռնարկի՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կորցրել է Եվրամիության նկատմամբ վստահությունը՝ կառույցի տարօրինակ և ոչ հետևողական գործողությունների պատճառով։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Եվրամիությունը կանգնել է Իսրայելի կողքին, միաժամանակ դուրս է եկել ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական գործընթացներից:

«Անկարան քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար»,- նշել է նա:

Էրդողանը հավելել է՝ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի հետ թուրքական կողմը կարող է զրուցել: Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցածի միակ պատասխանատուն Նեթանյահուն է:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում