ՎՎարդուհի Հարությունյան

Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը կախված է երկրի ղեկավարության որոշումից. Իսրայելի ԳՇ պետ

Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը կախված է երկրի ղեկավարության որոշումից. Իսրայելի ԳՇ պետ

Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին: ՀԱՄԱՍ շարժման «Իզեդդին ալ-Քասամի» բրիգադների թևն էլ հայտնել է, որ հարված է հասցվել Թել Ավիվին՝ ի պատասխան Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորմանը:

Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում, դրա մեկնարկի ժամկետը կախված է երկրի քաղաքական ղեկավարության որոշումից։ Նրա խոսքով՝ այժմ իսրայելական բանակը բարելավում է կարողությունները:

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ վստահեցրել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական օպերացիայի հաջորդ փուլը կներառի գործողություններ ծովում, ցամաքում և օդում։ Յոավ Գալանտը հորդորել է զինվորականներին պատրաստվել, քանի որ հաջորդ փուլին անցնելու հրամանը շուտով կտրվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում