ՄՄանե Գևորգյան

Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի

Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի

Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«Հիշեցնում ենք Թել Ավիվ-Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելում ՀՀ դեսպանությունը խնդրել էր երկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում