ԱԱնժելիկա Ժամհարյան

Դատախազությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից պահանջում է բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

Դատախազությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից պահանջում է բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող 2 անշարժ գույք և մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 200 մլն 950 հազար դրամ.
  • «Գ և Ս ռեզիդենս» ՍՊ ընկերության 50 տոկոս մասնակցությունը.
  • 13 մլն 549 հազար 105 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 662 մլն 223 հազար 797 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում