ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից երկրորդ երեխան

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից երկրորդ երեխան

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Այդ մասին ասված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

 

«Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։

 
Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։
 

Էմիլին այս ամուսնական զույգի առաջին զավակն է։ Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը շնչով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։

 
Էմիլին դարձել է Սարգսյան ընտանիքի տասներորդ անդամը։
 

Սարգիս Սարգսյանը մասնագիտությամբ զինվորական է, պայմանագրային կարգով ծառայել է Արցախի պաշտպանության բանակում»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում