ՎՎարդուհի Բալյան

Շատվան գյուղում տուն է այրվել

Շատվան գյուղում տուն է այրվել

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատվան գյուղում այրվում է տուն։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։05-ին, մարվել՝ 08։58-ին։

 
Այրվել են տան հյուրասենյակը (25 քմ)՝ գույքով, երկու ննջասենյակ (22 քմ և 12 քմ)՝ գույքով, առաստաղների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում