ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 անձից 99,3 տոկոսի տվյալները մշակված են. Նազելի Բաղդասարյան

ԿԿարմեն Ղուկասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան, ներկայումս իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթաց:

Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տվյալների՝ այս պահին 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում: Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնած մեր հայրենակիցները տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում բնակվեն արդեն վարձակալած բնակարաններում:

ՏԿԵՆ-ից փոխանցած տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում:

Ըստ մարզերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Արագածոտնում՝ 4109, Արարատում՝ 18 367, Արմավիրում՝ 8144, Գեղարքունիքում՝ 4895, Լոռիում՝ 4541, Կոտայքում՝ 22 150, Շիրակի մարզում՝ 2168, Սյունիքում՝ 5438, Վայոց ձորում՝ 2303, Տավուշում՝ 3189 անձ:

Ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման և կեցության հարցում պետությունն արդեն իսկ աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք:

Այս ամենին զուգահեռ՝ Նազելի Բաղդասարյանը հայտնեց՝ թեժ գծին ստացվել են հեռախոսազանգեր, մարդիկ նշել են՝ դեռևս չեն ստացել 100 հազարական դրամները: Նրա խոսքով՝ շուրջ 50 տոկոսի գումարներն արդեն փոխանցվել են ԿԲ-ի տրամադրած բանկային քարտերի տվյալներին, մյուսները իրենց հասանելիք գումարները կարող են ստանալ արդեն երկուշաբթի:

«Հիշեցնեմ՝ շաբաթ և կիրակի օրերին բանկային գործարքներ չեն իրականացվելու, գործընթացը շարունակվելու է երկուշաբթի օրվանից»,- տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին․ Վոլոդյա Հակոբյան

Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին․ Վոլոդյա Հակոբյան

Մի քանի ծրագիր ունենք, որոնցով արհեստական բանականությունը ներդրված է մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Մի քանի ծրագիր ունենք, որոնցով արհեստական բանականությունը ներդրված է մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան 600 նոր գիտաշխատողներ են վերջին տարիներին մուտք գործել գիտություն. Անդրեասյան

Ավելի քան 600 նոր գիտաշխատողներ են վերջին տարիներին մուտք գործել գիտություն. Անդրեասյան

Վերջին 3 տարում 4 հայտ ենք ներկայացրել. Անդրեասյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում պատմամշակութային հուշարձանների ընդգրկման մասին

Վերջին 3 տարում 4 հայտ ենք ներկայացրել. Անդրեասյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում պատմամշակութային հուշարձանների ընդգրկման մասին

2027-ին ատեստավորման գործընթաց կիրականացվի թանգարաններում և գրադարաններում՝ էապես բարձրացնելով այս ոլորտների աշխատակիցների վարձատրությունը․ Անդրեասյան

2027-ին ատեստավորման գործընթաց կիրականացվի թանգարաններում և գրադարաններում՝ էապես բարձրացնելով այս ոլորտների աշխատակիցների վարձատրությունը․ Անդրեասյան

Ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի. ԿԳՄՍ նախարար

Ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի. ԿԳՄՍ նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում