Այն երկիրը, որը պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է. ԼՂ հարցով լսումներ Եվրախորհրդարանում

ԼԼիլիթ Ասատրյան

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով: Քննարկումը բացել է ԵՄ խորհրդի ներկայացուցիչ, պետքարտուղար իսպանացի Պասկուալ Նավարո Ռիոսը: Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան: Պատգամավորները իրենց ելույթներում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, նաև պնդել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է իրավունք ունենան անվտանգ վերադառնալ իրենց տները, և ակնկալում են ԵՄ առաքելության այցը Ղարաբաղ: Բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի։

Մանրամասները` տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում