ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա․ Շերման

ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարություն է տարածել, նշել, որ այս շաբաթ այցելել է Հայաստան՝ անձամբ շփվելու այն մարդկանց հետ, որոնք սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի խմբերի և Հայաստան փախած ավելի քան 50 հազար մարդու անվտանգությամբ: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ ընդունում է ժամանածներին և օգնում նրանց ապաստան գտնել»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով:

Փաուերն անընդունելի է համարել անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողություններն ու ադրբեջանական՝ 9 ամսից ավելի տևած շրջափակումը:

«Լաչինի միջանցքը պետք է մնա ամբողջությամբ և մշտապես բաց քաղաքացիների և մարդասիրական կազմակերպությունների համար: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, հարգի մարդու իրավունքներն ու ազատությունները»,- ընդգծել է Սամանթա Փաուերը:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում