ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել

ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից ու ՁՀՆ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Նշված խախտումների հետևանքով ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Կարապետյանը:

Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արսեն Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ: Հայկական զինուժը շարունակում է շփման գծի ամբողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում