ՄՄարիամ Մխիթարյան

Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ

Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդները միանում է Եվրամիությանը՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և դրա հետևանքով մարդկային կորուստները՝ X միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթը՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

«Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ ԵՄ մյուս անդամների հետ Բաքվին կոչ ենք անում անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- գրել է Նիդերլանդների արտգործնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում