Քաղաքացին իր նշանադրության ժամանակ Նորավանքի տարածքում ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ. նա ձերբակալվել է

ԼԼուսինե Մուրադյան

Գետափ գյուղի 24-ամյա բնակիչը սեպտեմբերի 16-ին՝ իր նշանադրության ժամանակ, Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ և խաթարել հանգիստը:

Դեպքը նկարահանվել և հրապարակվել է համացանցում:

Նա ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Ի լրումն վերոնշյալի՝ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ինքնակամ եկել է 24-ամյա երիտասարդի 23-ամյա ընկերը և ներկայացրել իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի որսորդական հրացանը: Նա հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նշված հրացանը ինքն է տվել ընկերոջը:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում