Չպետք է հնարավորություն տանք, որ ինչ-որ ուժեր ՀՀ-ի պետականությունը դնեն հարվածի տակ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Չպետք է հնարավորություն տանք, որ ինչ-որ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մեկնարկած գործողություններին:

«Ցավով պիտի արձանագրեմ, որ ինչպես սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Ահա, Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, ՀՀ ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է:

Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, ԱԺ անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում