Փաշինյանն անդրադարձել է տեղեկություններին, թե ՀՀ-ում ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀ-ում ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:

«Ես ինչքան տեղյակ եմ, դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը, և որևէ արտառոց բան չկա»,- ավելացրեց վարչապետը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ  ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»:

Խոսելով Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասին՝ նա նշեց, որ Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ: «Այն վավերացվելու է իմ դիրքորոշմամբ և մեր խորհրդարանական գործընկերների աջակցությամբ լիարժեք, և դա որևէ կապ չունի ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, դա կապ ունի ՀՀ անվտանգային խնդիրների հետ»,- ընդգծեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում